Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+maradona
A A
Սպորտ Հասարակություն

Մահացել է 1986թ աշխարհի չեմպիոն, հռչակավոր ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

60 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Դիեգո Արմանդո Մարադոնան:

Ինչպես հայտնում է արգենտինական Clarin թերթը, նոյեմբերի սկզբին անվանի ֆուտբոլիստը ուղեղի արյան զեղումով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 11-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն այսօր կանգ է առել նրա սիրտը: Նախկին ֆուտբոլիստին կրկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվեց փրկել նրա կյանքը:

Դիեգո Մարադոնան իր կարիերայի ընթացքում հանդես է եկել արգենտինական «Արգենտինոս Խունիորս», «Բոկա Խունիորս», «Նյուվել Օլդ Բոյզ», իսպանական «Բարսելոնա», «Սևիլյա», իտալական «Նապոլի» թիմերում: Նա Իտալիայի կրկնակի չեմպիոն է:

Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում, խփել 34 գոլ: Նա աշխարհի 1986թ չեմպիոն է, 1990թ փոխչեմպիոն:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դիեգո Մարադոնան զբաղվել մարզչական գործունեությամբ, 2008-2010թթ գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որի հետ մասնակցել է աշխարհի 2010թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: