Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Գալոյանը շտկում է գործերը

Սպորտ

Թբիլիսիում շարունակվող Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի շախմատի խաղարկությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մեր գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը. 6-րդ տուրում նա սպիտակներով առավելության հասավ Մերի Ժորժոլիանիի նկատմամբ եւ վաստակելով 4 միավոր` հանգրվանեց 15-րդ հորիզոնականում:

Հայաստանի մյուս երկու մասնակիցները` Մարիա Գեւորգյանն ու Լիա Մարտիրոսյանն այս տուրում հանդիպեցին միմյանց հետ։ Հաղթեց սպիտակներով հանդես եկող Մարիան: Այժմ նա 3,5 միավորով զբաղեցնում է 26-րդ տեղը, իսկ Լիա Մարտիրոսյանը` 44-րդն է` 2 միավոր:

Այսօր կայացող 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սեւերով կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Նարգիզ Ումուդովայի հետ: Մարիա Գեւորգյանի եւ Լիա Մարտիրոսյանի մրցակիցները կլինեն Վրաստանի շախմատիստուհիներ Ինգա Խուրցիլավան ու Մայա Մումլաձեն: