Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը առայժմ 3-րդն է Իսպանիայի խոշոր մրցաշարում

Իսպանիայի Բարբերա դել Վալլես քաղաքում առաջին անգամ անցկացվող դասական շախմատի միջազգային մրցաշարում, որտեղ հանդես են գալիս 6 երկրների 10 գրոսմայստեր, Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Հ. Գրիգորյանը կայացած 5 տուրից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: 

Մեր շախմատիստը մեկնարկում չնայած պարտություն կրեց, ապա երկու ոչ-ոքիներ արեց, բայց հետո տարավ երկու անընդմեջ հաղթանակ և վաստակելով 3 միավոր, բարձրացավ 3-րդ հորիզոնական: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ շվեյցարացի Նոյել Ստուդերից և արգենտինացի Լեանդրո Կրիսայից:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովի հետ, որը 2 միավորով բաժանում է 6-10-րդ տեղերը: Նրա հաջորդ մրցակիցներն են իսրայելցի Միխայիլ Օրատովսկին, Լեանդրո Կրիսյան և իսպանացի Միգել Մունյոսը: