Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սինգապուրը գահընկեց արեց Չինաստանին

Սպորտ

Մոսկվայում ավարտվեց սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը:

Կանանց մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Չինաստանի եւ Սինգապուրի հավաքականները: Վերջին 8 առաջնությունների հաղթող Չինաստանի ընտրանին այս անգամ զիջեց Սինգապուրի հավաքականին` 1:3, եւ վայր դրեց իր լիազորությունը: Հայաստանի կանանց ընտրանին ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 55-րդ տեղը:

Տղամարդկանց մրցաշարում 5-րդ անգամ անընդմեջ հաղթանակ տոնեց Չինաստանի հավաքականը, որը եզրափակիչում պարտության մատնեց Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի ազգային թիմին` 3:1: Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 82-րդ տեղը: