Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

54-ամյա Մայք Թայսոնը պատմել է, թե ինչպես է մենամարտից առաջ 45 կգ քաշ գցել

Աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, որը նոյեմբերի 29-ին մրցամարտ է անցկացնելու Ռոյ Ջոնս կրտսերի հետ, պատմել է, թե ինչպես է կարողացել 45 կգ քաշ գցել հանդիպումից առաջ:

«Շատ դժվար էր մարզավիճակ ձեռք բերել, քանի որ դրա համար պետք էր 100 ֆութ քաշ գցել (մոտ 45 կգ): Ես միշտ նույն եղանակով եմ դա արել: Նախ դառնում եմ բուսակեր: Երկրորդ՝ կինս ասաց, որ ամեն օր տանն ամենաքիչը 15 րոպե վազեմ վազքուղի կոչվող մարզասարքի վրա: Ընթացքում սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել վազքուղու վրա: Ամեն օր հետևում էի նաև իմ սննդակարգին», - ասել է 54-ամյա բռնցքամարտիկը:

Հավելենք, որ Մայք Թայսոնի մրցակիցը 51 տարեկան է, ուստի նրանց առաջիկա մրցամարտը կրելու է ցուցադրական բնույթ: