Բացել լրահոսը Փակել լրահոսը
127450936_3396282943773104_5613031672517761957_n
A A
Պաշտոնական

Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում:

Այդ մասին հայտնում են ՀՀ Հանրային խորհրդից:

Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Վիգեն Ավետիսի ղեկավարմամբ, և լիազորել նրան հանդես գալ Հանրային խորհրդի անունից, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ: