Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և միավորներով հավասարվեց նրան (տեսանյութ)

Այսօր կայացած Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ վստահ հաղթեց «Նոային»՝  3:1: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Դավիդ Հումանեսը (8-րդ րոպե), Ջեյսոն Մարտինեսը (39) և Սարգիս Շահինյանը (70), իսկ հյուրերից՝ Ալեշանդրե Օլիվեյրան (35):

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 միավոր և հավասարվեց հենց «Նոային», սակայն գործող չեմպիոնը երկու խաղ քիչ է անցկացրել առաջնությունում, քան այս տարվա գավաթակիրը:

Հաջորդ՝ 13-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-28-ը: «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Լոռի ՖԱ»-ի հետ, իսկ «Նոան» կհյուընկալվի «Արարատին»: