Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը՝ ԼՂ իրավիճակի հետ կապված (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձն իրենց բնակության նախկին վայրեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ հերթական ճեպազրույցի ժամանակ։ Պաշտոնյան հայտնել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից խնդիրների կատարումը։ Պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը իրականացվում է 23 դիտակետերում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը։ Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ լքել էին Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները՝ մարտական գործողությունների պատճառով», – ասել է Կոնաշենկովը։

Նա նաև հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ։

ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։