Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նահանջեց վերջին տուրում

Սպորտ

Հնդկաստանի Օրիսա քաղաքում ավարտվեց շախմատի խոշոր միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Հայաստանի երկու շախմատիստներ:

Հրայր Սիմոնյանը, որը նախավերջին տուրից հետո առաջատարներից մեկն էր, վերջին` 11-րդ տուրում, պարտվեց ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին եւ 7,5 միավորով զբաղեցրեց ընդամենը 17-րդ տեղը:

Իսկ ահա Գեւորգ Հարությունյանը հաղթանակ տարավ այդ տուրում եւ բարձրացավ 13-րդ հորիզոնական` 8 միավոր: Բելառուսը ներկայացնող հայազգի շախմատիստ Սերգեյ Կասպարովը բավարարվեց 24-րդ տեղով` 7 միավոր:

Մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը, որը եւս հինգ մասնակիցների հետ վաստակեց 8,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ նրանցից: