Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք` միջին դիրքերում

Սպորտ

Թբիլիսիում անցկացվող «Մայա Չիբուրդանիձեի գավաթ» շախմատի կանանց մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն առայժմ անվստահ են հանդես գալիս:

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 5 տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ ընթանում է 27-րդ հորիզոնականում: ՖԻԴԵ-ի վարպետ Լիա Մարտիրոսյանը եւ պատանի շախմատիստուհի Մարիա Գեւորգյանն ունեն 2,5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 32-րդ եւ 36-րդ տեղերը:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Մուզիչուկը (Սլովենիա): Նրանից մեկ միավորով հետ են մնում Նինո Բաթիաշվիլին եւ Նինո Խուրցիձեն:

6-րդ տուրում Լիլիթ Գալոյանը կհանդիպի Մերի Ժորժոլիանիի հետ, իսկ Լիա Մարտիրոսյանն ու Մարիա Գեւորգյանը կմրցեն իրար հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 4 երկրների 58 շախմատիստուհիներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ: