Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց «Միկային»

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 9-րդ տուրում մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկը» սկզբունքային խաղում հյուրընկալվելիս վստահ հաղթեց Աշտարակի «Միակին»` 2:0, ընդ որում փյունիկցիները հանդիպումն ավարտեցին 10 հոգով: 43-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Հրայր Մկոյանը գրավեց սեփական դարպասը, իսկ 68-ին արդեն աչքի ընկավ «Փյունիկի» պաշտպան Վահագն Մինասյանը:

Հերթական 3-ական միավորները վաստակեցին նաեւ «Փյունիկին» հետապնդող «Բանանցն» ու «Ուլիսը»: Երկու թիմերը միեւնույն 1:0 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար «Իմպուլսին» եւ «Գանձասարին»: «Բանանցին» հաղթանակ պարգեւեց բրազիլացի Միգել Վեբերտ դա Սիլվայի 54-րդ րոպեին խփած գոլը, իսկ «Ուլիսին»` Արա Հակոբյանը, որը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման նախավերջին րոպեին:

Վերջապես առաջին միավորները վաստակեց Գյումրիի «Շիրակը», որը սեփական դաշտում պարզապես ջախջախեց Երեւանի «Կիլիկիային»` 4:1: Վերջինը իր նորանշանակ մարզիչ Սամվել Դարբինյանի օրոք արդեն 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Հաջորդ, 10-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 5-ին (Փյունիկ - Իմպուլս, Գանձասար - Շիրակ) եւ 6-ին (Կիլիկիա - Միկա, Բանանց - Ուլիս):

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Փյունիկ 9 23
2. Բանանց 9 20
3. Ուլիս 9 20
4. Միկա 9 16
5. Իմպուլս 9 10
6. Գանձասար 9 6
7. Կիլիկիա 9 6
8. Շիրակ 9 3