Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը անձնական ռեկորդ է սահմանել թոփ 5 առաջնություններում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի «Ռոմա» - «Պարմա» խաղում դառնալով դուբլի հեղինակ, սահմանել է անձնական նոր ռեկորդ: Այդ մասին հայտնում է OptaPaolo վիճակագրական հարթակը:

Պարզվում է, որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում արդեն դարձել է 5 գոլի հեղինակ: Դա նրա լավագույն արդյունքն է Եվրոպայի 5 ուժեղագույն առաջնություններում հանդես գալու տարիների ընթացքում:

Հենրիխ Մխիթարյանը մինչ այդ Գերմանիայի 2013-14թթ և 2015-16թթ առաջնությունների մեկնարկային 8 խաղերում խփել էր 3-ական գոլ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Նա երկու գնդակով գերազանցել է իր անձնական ռեկորդը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի դուբլի շնորհիվ «Ռոման» 3:0 հաշվով հաղթել է «Պարմային», վաստակել 17 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական: