Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori 22.11.
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն դուրս մնաց գավաթի խաղարկությունից, իսկ ԲԿՄԱ-ն մտավ քառորդ եզրափակիչ

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Երևանի ԲԿՄԱ-ի հետ: Քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, ուստի քառորդ եզրափակիչ մտան 1-ին խմբում հանդես եկող բանակային ֆուտբոլիստները, որոնք գոլ խփեցին մրցակցի հարկի տակ:

Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վերջին մասնակիցը հայտնի կդառնա «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպումից հետ: Թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել են ուրարտուցի ֆուտբոլիստները: