Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

ՀՀ Պրեմիեր Լիգա. «Արարատը» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Խաղի 22-րդ րոպեին արարատցիների սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը բացեց հաշիվը, իսկ 50-ին Մորի Կոնեն 11մ հարվածով կրկնապատկեց այն: Դաշտի տերերը 56-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի խփած գոլի հաշվին ընդամենը կրճատեցին հաշվի տարբերությունը: Պետք է նշել, որ «Արարատը» խաղի մեծ մասն անցկացրեց 10 ֆուտբոլիստով, քանի որ հանդիպման 29-րդ րոպեին թիմի ավագ Հրայր Մկոյանը վերջին հույսի կանոնի խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: 

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 13 միավոր և հավասարվեց առաջնության առաջատար «Լոռի ՖԱ»-ին: «Ալաշկերտը» կրեց երկրորդ պարտությունն մրցաշարում և վաստակած 12 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական:

Այսօր տեղի կունենա նաև «Փյունիկ» - «Վան» հանդիպումը: Այդ խաղը կսկսվի ժամը 18-00-ին: Այն ուղիղ եթերով կարելի է դիտել այստեղ