A
A
Վարուժան Հակոբյանը` առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը եւ Տաթեւ Աբրահամյանն այժմ մասնակցում են «Չիկագո Օփեն» շախմատային տոնահանդեսի գլխավոր մրցաշարին:
Արդեն կայացել է 6 տուր: Վարուժան Հակոբյանը վաստակել է 5 միավոր եւ եւս չորս մասնակիցների հետ բաժանում է 1-5-րդ տեղերը:
Մելիքսեթ Խաչիյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Տաթեւ Աբրահամյանն ավելի համեստ արդյունք ունի եւ վեց տուրից հետո ընթանում է 45-րդ հորիզոնականում` 3,5 միավոր:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը նոր էին ավարտել ելույթները ԱՄՆ-ի առաջնությունում: