Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն հատուկ նոր մարզասարքով է պարապում

Պորտուգալիայի հավաքականի և իտալական «Յուվենթուսի» աստղային հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն սեփական նոր մարզասարք է ձեռք բերել՝ իր մարզավիճակը տնային պայմաններում պահպանելու համար: Դա նոր սերնդի SIXPAD HOME GYM հեծանվային մարզասարքն է, որն արտադրվում է միայն Ճապոնիայում:

Քրիշտիանու Ռոնալդուն վաղուց է օգտվում այդ ընկերության մարզասարքերից, որոնք հնարավորություն են տալիս հատուկ էլեկտրոնային համակարգով հսկել յուրաքանչյուր մկանի ծանրաբեռնվածությունը: Նրա կարծիքով, այդ մարզասարքերն իրեն օգնում են կատարելագործվել որպես մարզիկ: