Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035515
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահը ԿԽՄԿ-ին շնորհակալություն է հայտնել կարևոր դերակատարության համար

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:

Այս մասին ֆբ-իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

 
Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս: