Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Պաշտոնական

Ռուս խաղաղապահների տեղափոխումը Ղարաբաղ ավարտվել է

ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն ավարտել է տեղափոխումը Ղարաբաղ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի շուրջ նիստի ժամանակ:

«Պարոն գերագույն գլխավոր հրամանատար, համաձայն Ձեր հրամանի՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխումն ավարտվել է Լեռնային Ղարաբաղում եւ սկսվել է առաջադրված խնդիրների իրականացումը»,-զեկուցել է Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: