Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դադիվանք
A A
Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում

Նոյեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլին ընդունեց Կազմակերպության կազմում Հայաստանի ևԱդրբեջանի ներկայացուցիչներին:

Գլխավոր տնօրենը հիշեցրեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, ով ողջունել էր ԼեռնայինՂարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջը հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասինհամաձայնագիրը: Այդ համաձայնության մասին հայտարարվել էր նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետությաննախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համատեղհայտարարության մեջ:

Գլխավոր տնօրենը նաև վերահաստատեց մշակութային ժառանգության համընդհանուր արժեքը՝ որպես պատմության վկա և ժողովուրդների ինքնության անբաժան մաս, որը միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել բախումներից ևպահպանել ապագա սերունդների համար:

Գլխավոր տնօրենը հիշեցրել է «Զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության» մասին1954թ.-ի Կոնվենցիայի դրույթները և դրա երկու արձանագրությունները, որոնց կողմ են հանդիսանում և՛ Հայաստանը, և՛Ադրբեջանը, և որոնք հիմնված են մասնակից պետությունների այն համոզման վրա, որ «որևէ կողմին պատկանողմշակութային արժեքները վնասելը նշանակում է վնաս մարդկության մշակութային ժառանգությանը»:

Նա նաև հիշեցնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որում շեշտվում է, որ «մշակութայինժառանգության ապօրինի ոչնչացումը, մշակութային ունեցվածքի թալանը զինված բախումների ժամանակ, ներառյալահաբեկչական խմբավորումների պարագայում, և պատմական արմատներն ու մշակութային բազմազանությունը ժխտելուփորձերը» կարող են սրել հակամարտությունները և խոչընդոտել հետկոնֆլիկտային ազգային հաշտեցմանը՝ այդպիսովխաթարելով տվյալ պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը և սոցիալական, տնտեսական ումշակութային զարգացումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կրկնում է հոկտեմբերի 9-ի իր կոչը`ուղղված այս տարածաշրջանում ժառանգությանպահպանմանը և հետագա վնասները կանխելու բացարձակ անհրաժեշտությանը:

Այս հանդիպումների ընթացքում Գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկականաջակցությունը, որը մինչ այժմ չի կարողացել այցելել այդ գոտիներ, չնայած անցյալ փորձերին, և որը կարող է բոլորշահագրգիռ կողմերի համաձայնությամբ իրականացնել նախնական դաշտային առաքելություն, մշակել ամենակարևորմշակութային արժեքների գույքագրումը՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանությաննախապայման:

Հաշվի առնելով դա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ գործընկերների հետ` ստեղծելու պահմաններ այդպիսիառաքելության համար: Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ սկսվել են բարձր մակարդակիխորհրդատվություններ: