Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մեզ մեղադրում են գործընկերներին դավաճանելու մեջ․ Լավրով (տեսանյութ)

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության: Լավրովն այս մասին ասել է RT-ի թղթակից հետ զրուցում՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ:

«Նախ, ես չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվեց առանց Միացյալ Նահանգների մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին նախորդող վերջին ամսվա ընթացքում բազմիցս ներկայացվել է ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների և համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով,  եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի մշակման, և քաղաքական առումով, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ չնայած այն ժամանակ կոչերը չունեին նյութական տեսք, կարևոր քաղաքական դեր են խաղացել պայմաններ ստեղծելու համար, որպեսզի ՌԴ նախագահի ջանքերի շնորհիվ կողմերն ի վերջո համաձայնության հասնեն:

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ուներ՝ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարե՞լ Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվե՞լ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք կսատարեն որոշակի ձևակերպումներ ... »,-նշել է Լավրովն ու կարծիք հայտնել, որ այդպիսի պնդումներ  առաջ քաշելը պարզապես սխալ և ոչ էթիկական է:

«Մի կողմից (պնդում են. խմբ) «Ռուսաստանը գրեթե բոլորին խաբել է և դարձել գլխավոր շահառուն»: Իսկ մյուս բևեռում «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»։ Ընդ որում` դուք տեսնում եք, թե տեղի ունեցածը որքան անազնիվ են մեկնաբանում նաև մեր` ռուսական քաղաքագիտական միջավայրում», - ասել Է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ որոշ վերլուծաբաններ ուղղակիորեն մեղադրում են Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ պարտավորությունների դավաճանության մեջ:

«Նախ` չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես ու իրավաբանորեն անգրագետ են։ Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ-ի պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ երկրին արտաքին ագրեսիայից պաշտպանելու վրա, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Դրանք թողնում եմ արտասահմանում և Ռուսաստանի Դաշնությունում եղած հեղինակների խղճի վրա», - նշել է Լավրովը։

«Հիմա, ըստ ամենայնի, մեր մոլի ընդդիմադիրների համար բոլոր միջոցներն էլ լավն են՝ ընդհուպ մինչև փաստերի բացահայտ վերադասավորում։ Մենք կաշխատենք մեր արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ, որը սահմանված է նախագահի կողմից և վայելում է մեր քաղաքացիների լայն աջակցությունը` դատելով հարցումներից, այդ թվում` RT-ի», - հավելել Է նախարարը: