Մնացին երկու մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ռովերետո քաղաքում ընթացող նետաձգության 2010 թ Եվրոպայի առաջնությունում 1/32 եզրափակիչ մտած գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանն այդ փուլում հաղթեց հոլանդուհի Կարի Վեգին` 2:0, եւ մտավ հաջորդ փուլ:
1/16-ում նրա մրցակիցն էր Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Երդինեւան, որը մինչ այդ պայքարից դուրս էր բերել վրացուհի Նաթի Ցինցաձեին: Մեր մարզուհին 0:2 (50:57, 49:54) հաշվով զիջեց իր մրցակցին եւ հրաժեշտ տվեց առաջնությանը: Հավելենք, որ Երդինեւան հասավ եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Ընդհանուր հաշվարկով` մեր մարզուհին գրավեց 30-րդ տեղը:
Տղամարդկանց մրցաշարում մեդալների համար պայքարը կշարունակեն Վասիլ Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը, որոնք որակավորման փուլում զբաղեցնելով համապատասխանաբար 53-րդ եւ 60-րդ տեղերը նույնպես մտել են 1/32 եզրափակիչ: Այս փուլում մեր մարզիկները կմրցեն Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ. Վասիլ Շահնազարյանը կհանդիպի Ռոման Ժիրոյի, իսկ Արշակ Պետրոսյանը` Ֆրանկ Ֆիսոյի հետ:
Խառը զույգերի մրցումների 1/8 եզրափակիչում Գոհար Շահնազարյանն ու Վասիլ Շահնազարյանը կմրցակցեն Նատալյա Վալեեւա-Մարկո Գալիացո իտալական զույգի հետ: