Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Անձամբ վարչապետի կաբինետում նստած՝ իրեն ասել եմ, որ ՍՈւ 30-ների համար պատասխան եք տալու». Մովսես Հակոբյան (տեսանյութ)

ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ 2018 թվականի սպառազինության գործող պլանը փոխել են։ Հակոբյանի խոսքով՝ ըստ այդ պլանի՝ պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեին «Կորնետ»-ներ և մեծ քանակությամբ զինամթերք։

«Փոխել են 2018 թվականի գործող պլանը, ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈւ 30-ներ, ZU 23-2 և հետագայում նաև ԱՍԱ-ներ։ Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանցից կրակել։ Ոչ մեկը։ Ձեռք են բերել սա, որովհետև չեն պատկերացրել՝ պատերազմն ինչ է։ Ես անձամբ վարչապետի կաբինետում նստած՝ իրեն ասել եմ, որ ՍՈւ 30-ների համար պատասխան եք տալու, հանցագործություն եք կատարել։ Պատասխանն ասաց՝ դե արդեն առել ենք»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց՝ ՍՈւ 30-ների վաճառքը Հայաստանին նախկինում մերժել է՝ հիմնավորելով, որ դա մեզ պետք չէ, թեպետ աշխարհի որ երկիր գնացել է, իրեն փորձել են համոզել, որ պետք է ձեռք բերել դրանք․

«Եվ չի կարող այսօրվա իշխանությունը հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառել։ Այն զինամթերքը, ինչ ձեռք է բերվել, որը գովազդում են, որ դա հակաօդային հրթիռներ կարող է կրակել, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը 2-րդ երկրին վաճառել։ Եվ դրա համար Սու 30-ներն այսօր գտնվում են մեր երկրում՝ առանց զինամթերքի։ ԱՍԱ-ները ևս կոլեգիայի ժամանակ քննարկվել են, ես ասել եմ, որ դա նպատակահարմար չէ պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետրև նոր սերնդի պատերազմ է լինելու, ՏՈՐ-ի գումարները ծախսել եք, ՍՈւ 30 եք ձեռք բերել, էս տարվա գումարները դրեք, ՏՈՐ առեք, ասացին՝ ՏՈՐ-ի պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարող ենք բերել։ Իմանալով, որ այսօր ԱՍԱ-ի հրթիռ չեն արտադրում, եթե փչանա, չես կարող սարքել, արագ-արագ ինչ-որ մի բան են ձեռք բերել, ասել , որ ինչ-որ բան ձեռք է բերվել, ասել են, որ օդը փակել են, բայց օդը փակե՞լ են»,- նշեց նա։