Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos 19.11.
A A
Սպորտ

Խոակին Կապառոսի ռեկորդային ցուցանիշը Հայաստանի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում:

Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, իսպանացի մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը պաշտոնական մրցաշարում չի պարտվել անընդմեջ 5 խաղում: Այդ հանդիպումներից 3-ում թիմը հաղթել է, իսկ 2-ում ոչ-ոքի խաղացել:

 

Ահա այդ հինգ անպարտելի հանդիպումները.

8 սեպտեմբերի Հայաստան – Էստոնիա՝ 2:0

11 հոկտեմբերի Հայաստան – Վրաստան՝ 2:2

14 հոկտեմբերի Էստոնիա – Հայաստան՝ 1:1

15 նոյեմբերի Վրաստան – Հայաստան՝ 1:2

18 նոյեմբերի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0