Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի 5 երիտասարդ բռնցքամարտիկ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի 2020թ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչ փուլի վերջին մենամարտերը:

Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Վահագն Գալուստյանը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա 60 կգ քաշային Արթուր Սահակյանը 5:0 հաշվով հաղթեց իր մրցակցին և մտավ կիսաեզրափակիչ՝ նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ:

Այդպիսով, Հայաստանի հինգ բռնցքամարտիկ շարունակում են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարը: Այսօր առաջնությունում հանգստյան օր է, իսկ վաղը, նոյեմբերի 20-ին, տեղի կունենան կիսեզրափակիչ փուլի առաջին մենամարտերը: Այդ օրը ռինգ կմտնեն մեր երկու մարզուհիները. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան - Կարմեն Գոնսալես Օրտեգա (Իսպանիա), 

64 կգ՝ Էլիդա Քոչարյան - Ազալիա Ամինևա (Ռուսաստան):

Կիսաեզրափակիչ փուլի մնացած մարտերը տեղի կունենան նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչները՝ նոյեմբերի 22-ին: