Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավոր վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել մի քանի անձ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Մենք մեր ժողովրդին չենք բաժանում սեւերի ու սպիտակների, իշխանությունների կողմնակիցների եւ հակառակորդների, մենք ամբողջ ժողովրդին հավասար ենք վերաբերվում»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ տվյալներ ունեն, որ «մարդկանց խումբը», ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին, դա անում են վարձատրության կամ ինչ-որ ծառայությունների դիմաց.

«Մոտ 100 մարդ է գնացել այնտեղ ու ձեւացրել, թե սատարում է Նիկոլ Փաշինյանին: Աշխարհում ոչ մի մարդ, որի երակներում հոսում է հայկական արյուն, չի սատարի Նիկոլ Փաշինյանին, ով խաբեության ու սխալ կառավարման միջոցով մեր հողերը հանձնեց ադրբեջանցիներին ու թուրքերին»:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավոք, Նիկոլ Փաշինյանը հեռանալու մտադրություն չունի, ուստի, հանրային ճնշման արդյունքում, ընդդիմությունը կհասնի նրան, որ Փաշինյանը կգնա: «Հայրենիք» կուսակցությունը առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է:

Հարցին՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծման պարագայում ինքը կընդգրկվի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ ինչ տեղ կամ դեր կստանձնի՝ դա կորոշի առաջին հերթին ժողովուրդը, Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը։ Նա հավաստիացրեց, որ պաշտոն զբաղեցնելը կամ իշխանության գալը իր համար ինքնանպատակ չէ։ Ազգային համաձայնության կառավարության ղեկավարի մասով էլ Արթուր Վանեցյանն ասում է, որ այդ մարդը լինելու է բոլորի կողմից հնարավորինս ընդունված։ Չի բացառվում, որ թեկնածուները մի քանիսը լինեն եւ նրանց մեջ ընտրություն կատարվի: Նրա անունը քաղաքական ուժերը կհայտարարեն՝ զարգացումներից կախված եւ այդ օրը, ըստ Արթուր Վանեցյանի, հեռու չէ:

Ավելին՝ տեսանյութում․