A
A
Մեր մրցակիցը փոխեց ակումբը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իռլանդիայի ազգային թիմի պաշտպան Ստիվեն Ռիդը նոր մրցաշրջանից հանդես կգա Անգլիայի պրեմիեր լիգայի նորեկ «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնում»:
Մինչեւ այդ 29-ամյա ֆուտբոլիստը խաղում էր անգլիական «Բլեքբեռնում», սակայն այս տարվա հունվարից նա վարձավաճարով տեղափոխվել էր «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»: Մրցաշրջանի ավարտից հետո Ստիվեն Ռիդը ստանալով ազատ խաղացողի կարգավիճակ, երկու տարվա պայմանագիր է կնքել վերջինիս հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի առաջին տուրում, սեպտեմբերի 3-ին Երեւանում կհյուրընկալի հենց իռլանդացիներին: