Բացել լրահոսը Փակել լրահոսը
126193342_445608986832289_3618733325434198506_n
A A
Քաղաքականություն

Խոստանում եմ՝ ես ժողովրդին չեմ դավաճանի. Փաշինյանը հանդիպեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հավաքվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, նրանց շարքերում են հիմնականում ազատամարտիկներ։ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ։

ՀՀ վարչապետըը խնդրել է դադարեցնել հավաքը կառավարության շենքի մոտ.

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ», -ասել է Փաշինյանը։

Ոստիկանությունն այս պահին քաղաքացիներին հորդորում է դադարեցնել հավաքը երկրում ռազմական դրությամբ պայմանավորված։