25 տարի անց
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Լիվերպուլ» ակումբի ղեկավարությունը հատուկ հուշատախտակ է բացել` նվիրված Բրյուսելի «Հեյզել» ստադիոնում զոհված ֆուտբոլասերների հիշատակին:
Ինչպես հայտնի է, 1985 թ մայիսի 29-ին եվրոպական չեմպիոնների խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուները հարձակվել էին իտալական «Յուվենթուսի» երկրպագուների վրա, որի հետեւանքով խուճապ էր առաջացել ստադիոնի տրիբունաներից մեկում եւ փլվել պատը: Արդյունքում զոհվել էին 39 ֆուտբոլասերներ, հիմնականում իտալացիներ:
Եւ ահա, 25 տարի անց, «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց հուշատախտակ բացել սեփական «Էնֆիլդ» ստադիոնում` ի հիշատակ այդ հանդիպման ժամանակ մահացած ֆուտբոլասերների: Մեկ շաբաթ առաջ լիվերպուլյան ակումբի ղեկավարները եղել էին Թուրինում եւ այցելել «Յուվենթուսի» զոհված երկրպագուների գերեզմանին: