Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկներն արդեն 4 մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի չորս պատվիրակներ դուրս են եկել կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել են բրոնզե մեդալներ մեր թիմի համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նրանք են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Այսօր ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու   64 կգ քաշային Վահագ Գալուստյանը, որոնք նույնպես կպայքարեն կիսաեզրափակիչ մտնելու համար: