Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է 34-ամյա երգիչը

Սպորտ

Հարավաաֆրիկյան օպերային երգիչ Սիֆիվո Նչեբեն, որը պետք է երգեր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, երեկ հանկարծամահ է եղել: 34-ամյա երգիչը հիվանդ է եղել մենինգիտով (ուղեղապատակի բորբոքում):

Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ նա պետք է կատարեր «Հույս» երգը: Նրա թեկնածությունը անձամբ առաջարկել էր ՀԱՀ-ի նախկին նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Նելսոն Մանդելան:

Առայժ պարզ չէ, թե ով է փոխարինելու Սիֆիվո Նչեբեին: Երգչի հարազատները գտնում են, որ երգը պետք է կատարի ոչ թե մեկ այլ երգիչ, այլ ... երգչախումբ: Իսկ աշխարհի առաջնության պաշտոնական երգը` Time For Africa-ն, կատարելու է հանրահայտ երգչուհի Շաքիրան: