Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի Ազգային Միության նոր մրցաշարի ձևաչափն արդեն պատրաստ է

Բասկետբոլի Ազգային Միությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2020-21թթ մրցաշրջանի նոր ձևաչափը:

Կանոնավոր առաջնությունը մեկնարկելու է այս տարվա դեկտեմբերի 22-ին, իսկ ավարտվելու է 2021-ի մայիսի 16-ին: Եկող տարվա մարտի 6-10-ը ընդմիջում կհայտարարվի՝ աստղերի խաղն անցկացնելու համար: Դեկտեմբերի 1-ից թիմերը կսկսեն ուսումնամարզական հավաքները, իսկ 11-19-ը կանցկացնեն ստուգողական խաղեր:

Նույն գոտու թիմերը միմյանց հետ կհանդիպեն երեքական անգամ, իսկ տարբեր գոտիների թիմերը՝ երկուական: Ամեն թիմ կանցկացնի 72 հանդիպում: Ամեն գոտուց եզրափակիչ փուլ կմտնեն առաջին վեց թիմերը, ինչպես նաև անցումային խաղերի հաղթողները, որին կմասնակցեն 7-10-րդ տեղերը գրաված թիմերը: Եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը, որտեղ 16 թիմեր օլիմպիական մրցակարգով կորոշեն հաղթողին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով անցած մրցաշրջանում եզրափակիչ փուլն անցկացվել է մեկ քաղաքում՝ Ֆլորիդայում: Մրցաշարի հաղթող է դարձել «Լոս Անջելես Լեյքերսը», որը եզրափակիչում 4:2 հաշվով պարտության է մատնել «Մայամի Հիթին»: