Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարօրինակ որոշումներ

Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տարօրինակ որոշումներ է կայացրել ռուսաստանցի ընբիշ Մահմուդ Մագոմեդովի հարցի կապակցությամբ եւ ոչ մի պատժամիջոց չի կիրառել օրենքը խախտած Ադրբեջանի նկատմամբ:

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ԸՄՖ-ի միջեւ տեղի ունեցած երկարատեւ հակամարտությունից հետո վերջինս Ադրբեջանը խոստովանել է, որ ռուսաստանցի Մահմուդ Մագոմեդովն իրավունք չուներ երկրի հավաքականի կազմում հանդես գալ 2010 թ Եվրոպայի առաջնությունում, որը կայացել էր Բաքվում:

Մրցաշարի ավարտից երկու ամիս անց ԸՄՖ-ն նոր պարզել է, որ Ռուսաստանի ֆեդերացիայի պահանջը հիմնավոր է եղել, քանի որ Մահմուդ Մագոմեդովը Ադրբեջանի քաղաքացի էր դարձել 2009 թ օգոստոսին, իսկ կանոնակարգով քաղաքացիությունը փոխող մարզիկը պետք է երկու տարի չմասնակցի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:

Սակայն ուշագրավն այն է, որ ըմբշամարտի պաշտոնյա այրերը շատ մեղմ են վերաբերվել այդ խախտմանը:

Մահմուդ Մագոմեդովը, որը Բաքվում գրավել էր առաջին տեղը, չի զրկվել Եվրոպայի չեմպիոնի կոչումից, չնայած նա իրավունք չուներ հանդես գալու աշխարհամասի առաջնությունում:

Երկրորդ, ԸՄՖ-ն մարզիկին որակազրկել է մեկ տարով` մինչեւ 2011 թ մարտի 28-ը (հաշվել են առաջնության ավարտման օրից):

Սակայն եթե առաջնորդվենք միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով, ապա Մահմուդ Մագոմեդովը Ադրբեջանի հավաքականի լիարժեք անդամ կարող էր դառնալ միայն ... 2011-ի օգոստոսին, քացաքացիություն ընդունելուց երկու տարի անց: