Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարական «նվեր» թուրքերին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ քիչ ժամանակ մնաց Եվրոպայի 2011 թ առաջնության ընտրական խմբի վերնահարկում:

Հիշեցնենք, որ մեր երիտասարդականը մեկ շաբաթ առաջ արտագնա խաղում հաղթել էր Էստոնիայի թիմին (3:2) եւ աղյուսակում բարձրացել երկրորդ հորիզոնական: Սակայն խմբում կայացած հերթական երկու հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը հայտնվեց 4-րդ տեղում:

Նախ Էստոնիան իր հարկի տակ պարտության մատնեց Թուրքիայի հավաքականին` 1:0, եւ վաստակած միավորներով շրջանցեց մեր թիմին: Իսկ երեկ Տալինում սայթաքած թուրքերը Շվեյցարիայում անսպասելի հաղթեցին դաշտի տերերին` 2:0, եւ միանգամից առաջ անցան եւ Էստոնիայի, եւ Հայաստանի հավաքականներից:

Մայիսի 30-ին տեղի կունենա եւս մեկ «սկզբունքային» խաղ Հայաստանի համար: Վրաստանի հավաքականը կհյուրընկալի աղյուսակը վստահորեն գլխավորող Շվեյցարիայի հավաքականին: Հաղթելու դեպքում վրացիները միավորներով նույնպես առաջ կանցնեն մեր ֆուտբոլիստներից: Այնպես որ, Հայաստանի հավաքականի «բախտը» գտնվում է խմբի առաջատարի ձեռքում:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Շվեյցարիա 8 16
2. Թուրքիա 8 13
3. Էստոնիա 9 12
4. Հայաստան 8 10
5. Վրաստան 6 8
6. Իռլանդիա 7 4