Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Պաշտոնական

Նիցցայի փոխքաղաքապետը Հայաստան իր այցի արդյունքներն է ներկայացրել «Լե Ֆիգարո»-ին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրին իր Հայաստան այցի արդյունքներն է ներկայացրել «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականին։ Նա արձանագրել է, որ պատերազմի ընթացքում կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք խաղաղ բնակչության, երեխաների նկատմամբ և այլն։

Պարբերականում նշվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ լրացվում են նոր ապացույցներով, վկայություններով, լուսանկարներով»: