Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք` 2-րդ եւ 3-րդ տեղերում

Սպորտ

Սեղանի թենիսի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության խմբային փուլի 5-րդ մրցախաղում 1:3 հաշվով պարտվեց Կոնգոյի ընտրանուն:

Հարկ է նշել, որ աֆրիկյան թիմին հաղթանակներ պարգեւեցին ազգությամբ չինացի թենիսիստուհիները, որոնք ընդունելով Կոնգոյի քաղաքացիութունը` հանդես են գալիս այդ երկրի դրոշի տակ: Այդպիսով, մեր հավաքականը վաստակեց 8 միավոր եւ խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց Կոնգոյի թիմը` 10 միավոր, իսկ երկրորդ տեղը գրավեց Շվեյցարիան` 9:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը չնայած իր վերջին խաղում հաղթեց Մալավիի ընտրանուն` 3:0, սակայն բավարարվեց 2-րդ տեղով, քանի որ մեր թիմի գլխավոր մրցակից Բահրեյնի հավաքականը հաղթանակներ տոնեց վերջին երկու հանդիպումներում եւ գրավեց առաջին տեղը:

Այժմ մեր թենիսիստները կպայքարեն 73-88-րդ տեղերի համար: Առաջին խաղում նրանք այսօր կմրցեն Պարագվայի հավաքականի հետ: