A
A
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի․ դատարանը մերժել է միջնորդությունը. փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինա Սահակյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ «Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»,- նշել է փաստաբանը: