Ազատության հրապարակում ցուցարարները աղոթեցին Պարգև Սրբազանի առողջության համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության ներկայացուցիչների նախաձեռնած հերթական հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հանրահավաքի մեկնարկին ցուցարարները Տեր Եսայի քահանայի հետ միասին աղոթեցին սրտի կաթված ստացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի առողջության, ինչպես նաև զոհված զինվորների հոգու համար։ Աղոթեցին նաև հայի ստեղծագործ կյանքի նկատմամբ հավատը վերագտնելու համար։
Մինչ այդ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ պատահական չէ, որ այսօր Պարգև Սրբազանը սրտի կաթված էր ստացել, որովհետև նա է, որ գիտի՝ ինչ է կորցրել, նա է, որ արտասվելով աղոթք էր կարդում Ղազանչեցոցում։
Տեր Եսայի քահանան հարթակից հորդորեց քաղաքացիներին սադրանքների չտրվել, հանդուրժել հակառակ կարծիքը․
«Այստեղ հավաքված յուրաքանչյուր քաղաքացու պահանջը միտված է հայրենիքը շենացնելուն և այդ հայրենիքում սերը զորացնելուն։ Շուշիում միշտ կար հոգևոր խաղաղութուն, Ստեփանակերտ քաղաքում կար նյութական խաղաղություն։ Հոգևոր խաղաղությունը վերևից հսկում էր Ստեփանակրետի խաղաղությունը։ Շուշին կորցրին, բայց այն մեր բոլորի սրտում է։ Այսօր մենք այդ հոգևոր խաղաղությունը վերագտնելու կարիք ունենք, այդ հոգևոր խաղաղությունը յուրաքանչյուրիս մեջ պետք է վերաարժևորվի։ Մենք պետք է հիշենք՝ մեր թշնամին միայն թուրքն է, մենք պետք է կարողանանք մեկս մյուսի նկատմամբ սիրով ձեռք ձեռքի բռնած համախմբվել»։