Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035033
A A
Հասարակություն

Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: 
 
«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին:
 
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19: