Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն Գոհար Շահնազարյանը

Սպորտ

Իտալիայի Ռովերետո քաղաքում մեկնարկած նետաձգության 2010 թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանայք եւ տղամարդիկ անհաջող հանդես եկան որակավորման փուլում ու դուրս մնացին պայքարից, եւ միայն Գոհար Շահնազարյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը:

Տղամարդկանց թիմային առաջնությունում մեր հավաքականը 580 միավորով զբաղեցրեց 21-րդ տեղը եւ չմտավ 1/8 եզրափակիչ: Անհատական մրցումներում Հովհաննես Պետրոսյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Վասիլ Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը նույնպես չկարողացան հաղթահարել խմբային փուլը:

Կանանց անհատական առաջնությունում Գոհար Շահնազարյանը որակավորման փուլում զբաղեցնելով 23-րդ տեղը, մտավ հաջորդ փուլ, իսկ ահա Նունե Վասիլյանը ցույց տվեց 70-րդ արդյունքը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

1/32 եզրափակիչում Գոհար Շահնազարյանը կմրցի հոլանդուհի Կարի Վեգի հետ, որն որակավորման փուլում զբաղեցրել է 43-րդ տեղը: