Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հողը չհանձնեցինք. տվեցինք. Խաչքարը Քարվաճառից տեղափոխեցին Վարդենիս (տեսանյութ)

Քարվաճառի կողմից՝  Հայաստանը  Արցախին կապող  ճանապարհը դեռեւս բաց է, թեեւ նախատեսվում էր փակել արդեն նոյեմբեր  15-ին։ 

Հայտնի հայտարարության ստորագրումից հետո   մի խումբ վարդենիսցիներ եկել էին տեղափոխոլու ճանապարհին գտնվող խաչքարը, որը  տեղադրվել էր 41-ամյա  Հարութ Մուքոյանի  հիշատակին։ Նա մահացել է ավտովթարից այդ տարածքում, եւ մեկ տարի առաջ հարազատները այդտեղ խաչքար են տեղադրել։  Մինչ խաչքարը տեղավորվում էր  մեքենայում, տղամարդիկ, որոնցից մի մասը կամավորներ էին, ցավով ասում էին՝  այս տարածքը ադրբեջանցիները չգրավեցին, տվեցինք։

Նկարահանում արվել է նոյեմբերի 13-ին։ Տեսանյութը ներկայացնում ենք ուշացումով, քանի որ ինտերնետ կապն Արցախում բացակայում էր։