Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+asulis
A A
Սպորտ

Խոակին Կապառոս․ Շնորհակալ եմ տղաներին՝ հիանալի հանդիպման համար (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսպես է մեկնաբանել Ազգերի լիգայի 5-րդ տուրում Վրաստանի նկատմամբ 2:1 հաշվով տարած արտագնա հաղթանակը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտենք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։

Այստեղից միանգամից կմեկնենք Կիպրոս: Մեզ բարդ խաղ է սպասվում նաև Հյուսիասյին Մակեդոնիայի դեմ: Մեր խմբում հավասարություն է: Մակեդոնացիների դեմ խաղին էլ պատրաստվելու ենք նույն ցանկությամբ ու նպատակով, ինչպես այս խաղին: Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության»: