A
A
Հայաստանը 100-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը 100-րդ տեղում է այսօր ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված ազգային թիմերի դասակարգման աղյուսակում: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին մեկ աստիճանով նահանջ է ապրել:
Աղյուսակը վստահ գլխավորում է Բրազիլիայի հավաքականը: Ապա հաջորդում են Իսպանիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Իտալիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան եւ Խորվաթիան: Վերջինս միակ թիմն է տասնյակից, որը չի մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Հայաստանի առաջիկա մրցակիցներից առավել բարձր տեղ զբաղեցնում է Ռուսաստանի ընտրանին, որը 11-րդն է աղյուսակում: Սլովակիան գտնվում է 34-րդ, Իռլանդիան 41-րդ, Մակեդոնիան 61-րդ, Անդորան` 201-րդ հորիզոնականներում: