Ալիևն ու Էրդողանը սեպտեմբերի 27-ին կերազեին, որ Հադրութն ու Շուշին իրենցը լիներ. Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն թիմը, որը վիճակի չէ պահպանել հայ ժողովրդի անվտանգությունը, օր առաջ պարտավոր է հեռանալ։Այս մասին դատարանի բակում հայատարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով եկել էր աջակցելու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
Հիշեցնենք, դատարանն այս պահին քննում է Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Շարմազանովը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանի սպանության մեղադրանքը շինծու գործ է, որը կազմվել է նրա հանձնարարականով։ ՀՀԿ խոսնակի խոսքով իրենց կռիվը ոչ թե իշխանության գալու համար է, այլ հայրենիքի փրկության.
«Նիկոլ Փաշինյանը սպանեց մեր բոլորի 30 տարվա երազանքը», -ասում է Շարմազանովն ու հավելում, թե պատերազմի ամեն օրը Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է ավելի մեղմ տարբերակ, բայց նա հրաժարվել է.
«Ալիևն ու Էրդողանը սեպտեմբերի 27-ին կերազեին, որ Հադրութը կամ Շուշին իրենց վերահսկողության տակ կլինի, էլ չեմ ասում զոհերը»,-նշեց նա։
Շարմազանովը պնդեց' իշխանության կռիվ չեն անում, քանի որ հանրապետականը իշխանությունից կուշտ է։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելեց, թե իրենց խմբակցության պատգամավորներն ու ընտանիքի անդամները պարբերաբար սպառնալիքներ են ստանում անձնական հաշվեհարդարների, ուստի դիմել են ՀՀ ոստիկանապետին, որպեսզի իրավապահ մարմինները իրականացնեն համապատասխան քննություն։
« Զինված բանդաներին իջեցվել է հրահանգ մեզ հետ անձնական հաշվեհարդար տեսնելու»,-նշեց Տոնոյանը։
Պատգամավորը պնդեց, թե շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, իսկ իրենց գործընկերների կալանավորումն այս գործընթացը չի կասեցնելու։ ԲՀԿ պատգամավորը վստահեցրեց, որ վաղվա հանրահավաքում ներկայացնելու են իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ։