Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Ամբողջը հորինվածք է. ՊՆ խոսնակի անդրադարձը զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությանը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությունը սուտ է որակել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Շուշան Ստեփանյանը նշել է, որ դրա նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

«Դա լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,-նշել է Շուշան Ստեփանյանը: