Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանից Ռուսլան օդանավերով բերվել են 10 հատ ԲՏՌ-ներ, որոնք շարժվում են դեպի Գորիս (տեսանյութ)

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներ Երևան են տեղափոխել զրահատեխնիկա ու խաղաղապահ բրիգադի անձնակազմ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը։ 

«Օդանավերը տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման մոտ 30 զինծառայող»,-նշվում է հաղոդագրության մեջ։

Բեռնաթափումից, զննումից ու տեխնիկայի նախապատրաստումից հետո ստորաբաժանումները 300 կիլոմետրանոց երթով կհասնեն կենտրոնացման վայր՝ Գորիս։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը 1960 զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։