Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ առաջարկ Նիգերիայից

Սպորտ

Հանրապետության չեմպիոն եւ գավաթակիր «Փյունիկի» լեգեոնականներ` նիգերիացի Մայքլ Էգբետան եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայազգի ֆուտբոլիստ Մանուկ Մուրադյանը չեն ցանկացել շարունակել ելույթները Հայաստանում եւ հեռացել են թիմից: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ակումբի մամուլի կենտրոնից, Էգբետան ավելի լավ առաջարկ է ստացել իր երկրի ակումբներից մեկից եւ պայմանագրի համաձայն հեռացել է «Փյունիկից»: Մանուկ Մուրադյանը, որը մերձմոսկովյան «Խիմկի» թիմի սան է, միայն մարզվում էր «Փյունիկում», հետագայում պայմանագիր կնքելու համար, սակայն նա էլ որոշել է վերադառնալ հարազատ ակումբ: