Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին տեղում

Սպորտ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը, ինչպես եւ սպասվում էր, հոկեյի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցնում է վերջին` 49-րդ հորիզոնականը: Ավելին, նրանից հանվել են բոլոր միավորները:

Պատճառն այն է, որ միջազգային ֆեդերացիան օրերս անորոշ ժամանակով որակազրկել է Հայաստանի հավաքականին` աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կեղծ փաստաթղթերով հոկեյիստներ խաղացնելու համար, ուստի չեղյալ են համարել այս տարի մեր ընտրանու տարած բոլոր 4 հաղթանակների արդյունքները (երեքը աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում, մեկը` Վրաստանի հետ ընկերական խաղում):