Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. ԲՀԿ պատգամավորների տներ են մտնում» (տեսանյութ)

Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ,-այս մասին ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքում հայտարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա փոխանցեց նաև՝ հենց հիմա ԲՀԿ պատգամավորների տներն են մտել, քննչական ծառայությունից ծանուցագրեր են ուղարկում․

«Մենք այստեղ ենք, կարող եք գալ այստեղ, հարգելի ոստիկաններ, տուն մի գնացեք, մեր ընտանիքներին մի կպեք, ես հասկանում եմ՝ դուք չունեք ոչ մի սրբություն, մենք ձեր ավանդույթներով չենք առաջնորդվում»։

Վերջինս Նիկոլ Փաշինյանին հորդորեց դուրս գալ ժողովրդի մեջ և պատասխանել նրանց հարցերին․

«Ասա՝ ինչո՞ւ վաճառեցիր Արցախը, ինչո՞ւ դավաճանեցիր հայ ժողովրդին։ Դու այսօր պատսպարվում ես Ազգային անվտանգութան ծառայության թիկունքում, ոստիկանության թիկունքում»։