Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակիցները հայտնի են

Սպորտ

Այսօր Իտալիայի Ռովերետո քաղաքում կմեկնարկի նետաձգության 2010 թ Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները:

Բորիս Վասիլյանի գլխավորությամբ Իտալիա են մեկնել Արշակ Պետրոսյանը, Վասիլ Շահնազարյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Նունե Վասիլյանը և Գոհար Շահնազարյանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախնական փուլում կմրցի Ֆինլանդիայի, Իսպանիայի եւ Բելգիայի թիմերի հետ: Հովհաննես Պետրոսյանի մրցակիցները կլինեն Անտի Տեկոնիեմին (Ֆինլանդիա), Անդրես Գոմեսը (Իսպանիա) եւ Դանի Կալեվարտը (Բելգիա):

Ահա մնացած քառյակները.
Անդրանիկ Շահնազարյան, Մատի Հատավա, Էլիաս Կուեստա, Նիկո Տիրի:

Վասիլ Շահնազարյան, Անտի Մանսուկոսկի, Դանիել Մորիլյո, Բարտ Գերաերտց:

Արշակ Պետրոսյանը կմասնակցի միայն անհատական մրցումներին: Նրա մրցակիցները կլինեն Էմանուել Գվիդին (Սան Մարինո), Ստեֆանոս Ցերկեսիսը (Հունաստան), Յացեկ Պրոկը (Լեհաստան):

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Հունաստանի ընտրանիները: Նունե Վասիլյանը ուժերը կչափի Կատերինա Պալեկայի (Ուկրաինա), Յուստինա Մոսպինեկի (Լեհաստան) եւ Ֆոտինի Վավացիի (Հունաստան) հետ: Գոհար Շահնազարյանի մրցակիցները կլինեն համապատասխանաբար Տատյանա Դորոխովան, Կարինա Լիպիարսկա եւ Անիտա-Եվա Աթլան: