Հայաստանի հավաքականը սկսել է մարզահավաքը. Մխիթարյանը չի միացել թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը, նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Նրանց փոխարեն հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը թիմին կմիանան այսօր երեկոյան:
Ինչ վերաբերում է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու ազգային թիմին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը, սակայն Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքի համաձայն նա չի կարող լքել այդ երկրի տարածքը, քանի որ նրա թիմի՝ Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Հետևաբար, Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել Հայաստան և չի կարող մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը մարզական հավաքը սկսել է հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»
Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Աղվան Պապիկյան - «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին, ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան - Հայաստան հանդիպումը: Երեք օր անց, կրկին ժամը 21:00-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում տեղի կունենա վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: